Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Գարեգին Երկրորդը հանդիպել է Ֆինլանդիայի հայ համայնքի հետ

Գարեգին Երկրորդը հանդիպել է Ֆինլանդիայի հայ համայնքի հետ
20.03.2017 | 16:10

Ֆինլանդիա կատարած միջեկեղեցական այցի շրջանակներում, երեկ Հելսինկիի Լութերական-Ավետարանական Մայր Տաճարի սրահում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի հայ համայնքի հետ:


Հանդիպմանը ներկա էին Վեհափառին ուղեկցող պատվիրակության անդամները, Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի երկրների Հայրապետական պատվիրակ Տիրան վարդապետ Պետրոսյանը և Շվեդիայում ու Ֆինլանդիայում Հայաստանի դեսպան Արտակ Ապիտոնյանը: Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի երկրների Հայրապետական պատվիրակն ընդգծել է այն դրական տեղաշարժերն ու զարգացումները, որոնք տեղի են ունեցել Ֆինլանդիայի հայորդյաց կյանքում վերջին մի քանի տարիներին:


Ամենայն Հայոց կաթողիկոսն իր խոսքում հատկապես կարևորել է համայնքի կազմակերպվածության ու համախմբման ոգին՝ մասնավորապես ասելով. «Մեր մաղթանքն է, որ դուք մոտ ապագայում ևս կարողանաք համախմբվել ու կազմակերպվել՝ պահպանելու համար ձեր հայ քրիստոնեական ինքնությունը, ազգային արժեքների ու մայրենի լեզվի հանդեպ նախանձախնդրությունը փոխանցելով ձեր զավակներին»։


Հանդիպման ավարտին Վեհափառը, օրհնելով հայ համայնքի ներկայացուցիչներին, նաև լսել է նրանց առաջարկները և պատասխանել ներկաների հարցերին:

Դիտվել է՝ 775

Մեկնաբանություններ